ՍԻՐԻՀԱՅԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՑԻՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Բիզնես Պլանների Ներկայացում՝ ՍՊԱՐԿ Ծրագիր

Ամսաթիվ30 Jun 2020
Ժամը14:00
Գտնվելու վայրԻՐԻՍ ԲԻ Զում հարթակ

2020թ-ի հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը տեղի կունենա ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի Սպարկ ծրագրի մասնակիցների բիզնես պլանների ներկայացման միջոցառումը։ Սա երկրորդ անգամ է, որ վերջիններս ներկայացնում են իրենց բիզնես գաղափարները ժյուրիին, որը կազմված է Ավստրական Կարմիր խաչի, Հայկական կարիտասի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ներկայացուցիչներից, ինչպես նաև արդյունաբերության համապատասխան ոլորտի ներկայացուցիրներից։

Առաջին անգամ վերջիններս ներկայացրել էին իրենց բիզնես գաղափաները փետրվար ամսին, երբ ժյուրիի կողմից 70 մասնակիցներ իրենց բիզնես գաղափարներով ընտրվեցին և հրավիրվեցին մասնակցելու ԻՐԻՍ ակադեմիային։ Ակադեմիայի ընթացքում փորձագետների օգնությամբ վերջիններս մշակեցին իրենց բիզնես պլանները և ներկայումս ներկայացնելու են հենց բիզնես պլանները։

Այժմ մասնակիցներին կտրվի 15 րոպե ներկայացնելու, քննարկելու և մանրամասնելու իրենց բիզնես պլանները, որին կհաջորդի հարցու պատասխան՝ հնարավորություն ընձեռելով ժյուրիի անդամներին հասկանալու, թե որքանով են մասնակիցները ճիշտ ընկալում իրենց բիզնես պլանները։

Հաղթող ճանաչված լավագույն բիզնես պլանների իրականացման համար կտրամադրվեն ֆինանսական և/կամ տեխնիկական աջակացություն։

Միջոցառման յուրաքանչյուր օր կներկայացվեն 6 բիզնես պլաններ։