ՍԻՐԻՀԱՅԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՑԻՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Ինչ ենք մենք անում

Սիրիհայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում (ԻՐԻՍ) ծրագիրը իր ընդհանուր և հատուկ նպատակներին է հասնում աշխատելով հետևայլ չորս ռազմավարական բաղադրիչների ուղղությամբ

Տնտեսական ինտեգրացիա
Տնտեսական ինտեգրացիա

Հասարակությունում սիրիահայերի ամբողջական ինտեգրացիայի հիմնական անկյունաքարերից է համարվում վերջիններիս տնտեսական ինտեգրացիան։ Տնտեսական ինտեգրացիային հասնելու համար ԻՐԻՍ ծրագիրը աշխատում է 2 ուղղություններով՝ 1) աջակցում է աշխատանք փնտրողներին և 2) աջակցում է ձեռներեցներին ու Ստարտափներին։ Աշխատանք փնտրողներին աջակցելու բնագավառում և Հայակական Կարմիր խաչի ընկերության համակարգմամբ Սիրիհայերին, այլ փախստականների և տեղի խոցելի բնակչությանը առաջարկվում է եռամսյա վճարովի սշխատանքային պրակտիկա։ Աշխատանք փնտրողները կարող են դիմել Հայակական Կարմիր խաչի ընկերություն՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրությունները և աշխատանքի նախընտրելի ոլորտները, որից հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի, և պոտենցիալ գործատուներն են հատկորոշվում։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տրամադրում է աշխատավարձի ֆոնդը, իսկ աշխատանք փնտրողները հնարավորություն է ունենում ձեռք բերելու հավելյալ հմտություններ, և իդեալական պայմաններում եռամսյա պրակտիկայի ավարտից հետո առավել հաջողակների հետ կստորագրվեն հիմնական աշխատանքյաին պայմանագրեր։ Ի հավելումն, աշխատանք փնտրողների և գործատուների դատաբազա է ստեղծվել՝ նպատակ ունենալով իրար մոտեցնել հնարավոր շահագրգիռ կողմերին։

Ձեռներեցներին և ստարտափներին տրամադրվող աջակցության շրջանակներում ԻՐԻՍ ծրագրի գործընկեր Հայկական կարիտասի ԲՀԿ-ի և ՓՄՁ համագործակցություն ասոցիացիա ՀԿ-ի համակարգմամբ ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր է ստեղծվել՝ նպատակ ունենալով դառնալու ստարտափների հաջորդ սերունդների կայուն զարգացման գործիք և աջակցելու ձեռներեցության մշակույթին՝ նորարարական մոտեցումների միջոցով բերելով դրական փոփոխություններբՀայաստանի բիզնես մշակույթում։ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի նպատակն է նպաստել Սիրիահայերի և տեղացի բնակչության տնտեսական ինտեգրացիային՝ բարձրացնելով տեղական տնտեսության մրցակցությունը՝ խրախուսելով նորարարությունը և ձեռներեցական ոգին Հայաստանում։ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը սիրիահայերին և տեղացի ձեռներեցներին տրամադրում է բիզնես աջակցության յուրօրինակ ամբողջական շղթա՝ նեռարյալ թրեյնինգներ, քոուչինգ, մենթորինգ և հասանելիություն դրամաշնոհրային և վարկային ֆոնդերին, ինչպես նաև համաշխատանքային տարածք տեղակայված Երևանի կենտրոնում։ ԻՐԻՍ ծրագրի ամբողջ ընթացքում ավելի քան 300 ձեռներեցներ կմասնակցեն վերապատարստումների և հնարավորություն կունենան աշխատելու քոուչների և մենթորների հետ, և ավելի քան 140-ը կստանան հնաևավորություն օգտվելու դրամաշնորհային և վարկային ֆոնդերից։

Բնակարանային աջակցություն
Բնակարանային աջակցություն

Հայաստանում սիրիահայերի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներից է բնակարանային խնդիրները և բնակվարձերը։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը եվրոպայի արևելյան դարպասն է՝ Արևելյան Եվրոպայի երկրների շարքում Երևանը շարունակում է հանդիսանալ ամենաթանկ քաղաքներից մեկը՝ա անշարժ գույքի գների առումով։ Սիրիահայ խոցելի ընտանիքների ֆինանսական վիճակը թեթևացնելու նպատակով՝ ԻՐԻՍ ծրագիրը Հայկական Կարմիր խաչի ընկերության համակարգմամբ աջակցում է 100 սիրիահայ ընտանիքների՝ ամսեկան տրամադրելով 100 Եվրո ֆինանսական աջակցություն։  Յուրաքանչյուր եռամսյակը մեկը Բնակվարձերի աջակցության հանձնաժողովը, որի կազմի մեջ են մտնում ՄԱԿ ՓՀԿ-ն, Առաքելություն Հայաստան, Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող կենտրոնը, Հայկական կարիտասը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և այլ կազմակերպություններ, նիստ է գումարում, քննարկում ստացված դիմումները և ընտրում 100 առավել խոցելի ընտանիքներին հաջորդ եռամսյակում աջակցություն տրամադրելու նապատակով՝ համաձայն ՄԱԿ ՓՀԿ-ի կողմից մշակված չափանիշների։

ԻՐԻՍ ծրագրի աջակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նաև համակարգում է Բնակարանային կոնսորցիումի աշխատանքները։ Սկսած 2016թ-ից կոնսորցիումի անդամները նպատակ ունեն ընդլայնել համագործացկցությունը բնակվարձերի տրամադրման բնագավառում և միևնույն ժամանակ նպաստել բնակարանային կարիքների երկարաժամկետ նորարարական լուծումների ստեղծմանը, որը կներառի նաև սոցիալ-բնակարանային լուծումներ։ Այս նպատակի համար խորհրդատվական աջակցության հայտարարություն էր տրվել, որի շրջանակներում պետք է մշակվի առավել իրատեսական և կայուն լուծումներ ցածր և միջին եկամտաբերություն ունեցող սիրիահայ ընտանիքների համար, ովքեր ունեն դրա կարիքը, քանի որ նրանք հատել են իրենց ֆինանսական կարողությունները՝ վճարելով բնակվարձեր և հաճախ օգտագերծելով իրենց վերջին խնայողությունները։

Տեղեկատվություն
Տեղեկատվություն

ԻՐԻՍ ծրագրի գործընկեր Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնի համակարգմամբ և ԻՐԻՍ ծրագրի աջակցությամբ տեղեկատվական հաբ է ստեղծվել սիրիհայերի համար։ Այս տեղեկատվական հաբի նպատակն է ապահովել տեղեկատվության պարբերական փոխանակումը սիրիհայերին ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև, ինչպես նաև այն տրամադրել սիրիահայերի և փախստականների հետ աշխատող դեպքերը վարողներին և հոգեբաններին։ Եվ վերջապես, ամենէական նպատակն է կենտրոնաղնել անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրոււմը առկա ծառայությունների վերաբերյալ և տարածել այն սիրիահայերի շրջանակներում։

Այս նպատակով Սիրիհայերի հիմնախնդիրների կոորդինացման կենտրոնը պարբերաբար կազմակերպում է համակարգման հանդիպումներ Սիրիհայերին ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, ինրպես նաև տեղեկատվական հանդիպումներ դեպքեր վարողների և հոգեբանների հետ՝ վերջիններիս հնարավորություն տալով տրամդրել ավելի թարմացված ուղղորդման ծառայություններ շահառուներին։ Տեղեկատվական հաբի մյուս կարևոր գործողությունն է սիրիահայերին տրամադրվող ծառայությունների համապարփակ բրոշուրի մշակումը, որը հրապարակվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության վեբկայքում և թարմացվում է ամենամսյա կտրվածքով։ Տպագիր տարբերակով բրոշուրը հրապարակվում է տարին մի քանի անգամ և տարածվում սիրիահայերի և ծառայություններ մատուցողների շրջանակներում։

Սոցիալական ներառում
Սոցիալական ներառում

ԻՐԻՍ ծրագրի գոծընկեր Հայակական Կարմիր խաչի ընկերության գլխավորությամբ մի շարք սոցիալական, սոցիալ-հոգեբանական և կրթական գործողություններ են իրականացվում՝ նպատակ ունենալով ապահովելու սիրիահայերի և այլ խոցելի խմբերի լիարեժեք սոցիալական ինտեգրացիան։

Հայկական Կարմիր խաչի ընկերության Սոցիալ-հոգեբանական աջակցման կենտրոնը վերաբացվել և գործում է Երևանի սրտում։ Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանների կողմից կազմկերպվում են տարբեր խմբային ինտեգրացիոն հանդիպումներ։ Ավելին, խմբային և անհատական խորհրդատվություններ են տրամադրվում սիրիահայերին և այլ փախստականներին, ովքեր ունեն սոցիալ-հոգեբանական աջակցության կարիք կամ փնտրում են պատասպաններ առօրյա կյանքում ծագած հարցերի վերաբերյալ։

Բնակարանային աջակցության բաղադրիչի շրջանակներում Հայակական Կարմիր խաչի ընկերության և Հայկական կարիտասի սոցիալական աշխատողները իրականացնում են դեպքերի վարման գործընթացներ և աջակցում սիրիահայ ընտանիքներին՝ այդպիսով ուժեղացնելով վերջինններիս խնդիրները հաղթահարելու մեխանիզմները, մտավոր առողջությունը և հեգեբանական առողջ վիճակը։ Գործնականում սա նշանակում է, որ դեպքի վարողները գնահատում և փաստաթղթավորում են խոցելի ընտանիքների խնդիրները և մշակում են աջակցության հատուկ ռազմավարություններ, որոնք ներառում են նաև ուղղորդումներ դեպի համապատասխան ծառայություններ։ Սոցիալ-հոգեբանական աջակցման կենտրոնը համակարգում է դեպքի վարողների աշխատանքները՝ եռամսյակային համակարգման հանդիպումների միջոցով։

Տնայցաների ծառայություն է մատուցվում միայնակ տարեցներին՝ սիրիհայերին, ներքին տեղահանված անձանց և տեղացի հայերին, ովքեր բնակվում են Երևան քաղաքի և Կոտայքի մարզի հանրակացարաններում։ Մթերքով և հիգիենայի պարագաներով ծանրոցներ են տրամադրվում 200 առավել խոցելի տարեցներին, Հայկական Կարմիր խաչի ընկերության 20 կամավորներ պարբերաբար հանդիպում են շահառուների հետ և օգնում վերջիններիս իրենց առօրյա գործերոմ, կատարում գնումներ և երաշխավորում նրանց հասանելիությունը դեղերին և բժշկական ծառայություններին, որոնք տրամադրվում են անվճար։

ԻՐԻՍ ծրագրի կրթական գործողությունների շրջանակներում Հայակական Կարմիր խաչի ընկերությունը, համագործակցելով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև ԻՐԻՍ ծրագրի ասոցացված գործընկեր Սեյվ դը չիլդրեն Հայաստանի հետ, որը տրամադրել է կրթակամն ձեռնարկները, կազմակերպում է Հանդուրժողականության կրթություն և Երեխաների կայուն զարգացման դասընթացներ աշակերտների, ինչպես նաև հոգեբանական ատաջին օգնությսն դասընթացներ ուսուցիչների, դպրոցների հոգեբանների և պետական ու ոչ-պետական դերակատարների ներկայացուցիչների համար։

Ի հավելումն բոլոր վերը նշված գորողություններին, Երիտասարդների կայուն զարգացման ճամբարներ են կազմակերպվում Հայակակն Կարմիր խաչի ընկերության կողմից, կարողությունների զարգացման և առաջնորդության հմտությունների դասավանդման սեսիաներով, սիրիահայերի և տեղի երիտասարդների համար, որտեղ նրանք ոգեշնչվում են գործել որպես լիդերներ սոցիալական ներառման, հանդուրժողականության և ոչ բռնի հաղորդակցոության ոլորտներում։ Այս ճամբարներից հետո փոքր դրամաշնորհներ են տրամադրվում մասնակիցներին համայնաքահեն ծրագրերի իրականացման համար՝ նպատակ ունենալով խթանել սոցիալական ներառումը և հզորացնել երիտասարդներին՝ դառնալու համայնքի ակտիվ անդամ։