Մեր մասին
Ծրագիրը իրականացվում է կոնսորցիումի կողմից, որը բաղկացած է Հայկական կարիտաս Բարեսիրական ՀԿ-ից, Հայկական Կարմիր խաչի ընկերակցության, Սիրիհայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն ՀԿ-ից, ՓՄՁ համագործակցություն ասոցիացիա ՀԿ-ից և ղեկավարվում է Ավստրիական Կարմիր խաչի կողմից։ Սեյվ դը չիլդրեն-ը հանդիսանում է ծրագրի ասոցացված գործընկեր։
ԻՐԻՍ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ Տարածաշրջանային թրաստ ֆոնդի՝ «Մադադ»-ի միջոցով, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից։
Ինչ ենք մենք անում
-
Տնտեսական ինտեգրացիաՍիրիահայերի և տեղացի հայերի համար ստեղծվել է բիզնես ինկուբատորի կազմակերպական կառուցվածք՝ պետական և ոչ-պետական դերակատարների հետ համատեղ; սիրիահայերին ու տեղացի հայերին տրամադրվել է բիզնեսի զարգացման աջակցություն; բիզնեսի ինկուբացիայի կայուն շարունակականության համակարգը խթանվել և ջատագովվել է համապատասխան պետական և ոչպետական դերակատարների շրջանում; սիրիահայերի աշխատանքային հմտությունների ու տեղակայության խթանումը բարելավվել է։ԱՎԵԼԻՆ
-
Բնակարանային աջակցությունԱմենախոցելի սիրիահայերին տրամադրվում է ամսական դրամական օժանդակություն, հիմնական շահակիրների հետ ուսումնասիրվել, մշակվել և կատարելագործվել են բնակարանային հարցի երկարաժամկետ լուծման տարբերակները։ԱՎԵԼԻՆ
-
ՏեղեկատվությունԱռողջապահական և սոցիալական ծառայությունների բարելավված հասանելիություն՝ ներառյալ բազմակողմանի տեղեկատվության տրամադրումը, սիրիահայերին և ամենախոցելի տեղացիներին հոգեբանական աջակցության և սոցիալական ծառայությունների տրամադրում:ԱՎԵԼԻՆ
-
Սոցիալական ներառումՍիրիահայերի խնդիրներին առնչվող երեխաների, ուսուցիչների, գործընկերների պետական շահակիրների կարողությունների բարելավում՝ հանդուրժողականության հոգեբանական առաջին օգնության դասընթացների միջոցով; սիրիահայերի, տեղացի երեխաների ու երիտասարդների սոցիալական ներառում, ինտեգրում՝ արտադպրոցական համատեղ գործողությունների միջոցով։ԱՎԵԼԻՆ