ՍԻՐԻՀԱՅԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՑԻՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Բնակարանային հարցերով կոնսորցիումի դերը

15 սեպտեմբեր 2020
Բնակարանը պետք է տրամադրի կայունությունը, անձնական կյանքի տարածք, ինչպես նաև պատկանելության և ինտեգրման զգացողություն։ Եվրոպական միության՝ Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ Տարածաշրջանային Թրաստ ֆոնդի՝ «Մադադ»-ի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի կարևոր բաղադրիչ հանդիսացող Բնակարանային աջակցության հիմքում ընկած է հենց այս մոտեցումը
Բնակարանային հարցերով կոնսորցիումի դերը
ՀԿԽԸ Բնակության տեղաշարժի բաժնի վարիչ տկն Հասմիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նախագահում է Բնակարանային հարցերով կոնսորցիումի հանդիպումը
Համախմբելով ջանքերը հանուն խոցելի սիրիահայ ընտանիքների բնակարանային խնդիրների կարգավորման

Այսօր ամենաբարդ խնդիրներից մեկը, որին բախվում են սիրիահայերը Հայաստանում, դա բնակարանային խնդիրներն են՝ ներառյալ վարփակալության ծախսերը։ Չնայած, որ Հայաստանը Եվրոպայի արևելյան դարպասն է՝ Երևանը շարունակում է մնալ անշարժ գույքի բարձր արժեք ունեցող քաղաք Արևելյան Եվրոպայի երկրների շարքում։ Սիրիայից Հայաստան տեղափոխված ընտանիքներին բնակարանային կարիքների մասով աջակցություն ցուցաբերելու համար ՄԱԿ ՓՀԳ նախաձեռնությամբ ստեղծվել էր Բնակարանային հարցերի կոնսորցիումը, որի քարտուղարությունը իրականացվում ԻՐԻՍ ծրագրի աջակցությամբ և ղեկավարվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից։ Կոնսորցիումը բաղկացած է Հայաստանում հիմնադրված երեք Սիրիահայ կազմակերպություններից, ինչպես նաև այն կազմակերպություններից որոնք աշխատում են Հայաստանում սիրիահայերի խնդիրներին լուծում տալու ուղղությամբ, ինպիսիք են ՄԱԿ-ի Փասխստականների հարցերով գերագույն հանձակատարի գրասենյակ (ՄԱԿ ՓՀԳ), Հայկական Կարիտասը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), ՀՀ Սփյուռքի նախարարությունը/Սփյուռքի հարցերով ՀՀ Գերագույն հանձնակատարի գրասենյակը և այլն, և ղեկավարավում է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից։ Կոնսորցիումի անդամները նպատակ ունեն ոչ միայն խորացնել իրենց համագործակցությունը բնակվարձերի փոխհատուցման հարցում, այլև փնտրում են ուղիներ նպաստելու բնակարանային կարիքների երկարաժամկետ կարգավորմանը նորարական լուծումների հայտնաբերմանը՝ նեռարյալ սոցիալական բնակարանային ծրագրերիս տեղծմանը։

Սկսած 2018թ-ից Բնակարանային կոնսորցիումը հանդիպում է կազմակերպում եռամսյակը մեկ անգամ, որի ընթացքում կոնսորցիումի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները ջանքեր չեն խնայում երաշխավորելու իրենց շահառուների արժանապատիվ կյանքը բնակարաններում։ - Բնակարանային հարցերով կոնսորցիումը շատ օգտակար և լավ աշխատող համակարգ է տեղեկատվության փոխանակման համար այն բանի մասին, թե ինչ խնդիրների են բախվում սիրիահայերը բնակարաններ վարձակալելիս, և վերջիններիս հասցնելու կարիքահեն օգնություն որքան հնարավոր է օպերատիվ, - նշում է Հայկական կարիտասի շահերի պաշտպանության պատասխանատու Տաթևիկ Բեժանյանը, հավելելով – Ես վստահորեն կարող եմ ասել, որ այսքան շատ կազմակերպությունների միջև այստեսակ համագործակցությունը օրինակելի է՝ բավականին հաջող արդյուքններով։

Volunteers


Գոյություն ունի նաև Բնակվարձերի աջակցման գծով ընտրական կողմիտե, որը ուսումնասիրում է հայտերը և ընտրում առավել խոցելի 100 սիրիահայ ընտանիքներին՝ համաձայն հատուկ չափորոշիչների, որոնք մշակվել են ՄԱԿ ՓՀԳ-ի կողմից, հաջորդող եռամսյակին բնակվարձի աջակցություն ցուցաբերելու համար․ Առավել խոցելի սիրիահայ ընտանիքների ֆինանսկան բեռը թեթևացնելու համար ԻՐԻՍ ծրագիրը  Հայկական Կարմիր խաչի ընկերության համակարգմամբ աջակցում է 100 սիրիահայ ընտանիքների՝ ամսեկան յուրաքանչյուր ընտանիքին տրամադրելով 100 եվրոին համարժեք ՀՀ դրամ բնակվարձի փոխհատուցում։ - Բնակարանային կոնսորցիումի աշխատանքների հաջողման գործում շատ կարևոր է, որ անդամ կազմակերպությունները ամենայն պատասխանատվությամբ գիտակցեն իրենց անաչառ լինելու կարևորությունը՝ սիրիահայ ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու հարցում, - նշում է Հայկական Կարմիր խաչի ընկերության բնակչության տեղաշարժի բաշնի ղեկավար Հասմիկ Խաչատրյանը։

2020թ-ի սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ Բնակարանային հարցերով կոնսորցիումի 6-րդ հանդիպումը, որի ընթացքում կոնսորցիումի անդամները միմյանց ներկայացրեցին իրականացվող ծրագրերի մասին՝ բնակարանային գործողությոններ, նոր ծրագրեր և հնարավորություններ և այլն։ - Բնակարանային կոնսորցիումմի անդամները ներկայացնում են Հայաստանում ոլորտի լավագույն կազմակերպությունները և մշակում են իրենց ուրույն մոտեցումը՝ Հայաստանում ապաստան փնտրող խոցելի սիրիահայ ընտանիքներին հասանելի տնային պայմաններ ապահովելու հարցում, - ասաց ՀԲԸՄ ներկայացուցիչ Տաթև Մսրյանը։

ԻՐԻՍ ծրագրի բնակարանային բաղադրիչի շրջանակներում մյուս կարևոր գործողությունը իրատեսական բնակարանային լուծումների կոնցեպտի մշակումն է։ Այս գործողությունը նույնպես համակարգվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Բնակարանային կոնսորցիումի հետ սերտ համագործակցությամբ։ 2020թ-ի սկսզբին ADWISE խորհրդատվական կազմակերպությունը ընտրվեց՝ բնակարանային կոնցեպտը և լուծումների մոդելները մշակելու համար։ Այս տարվա ընթացքում կազմակերպությունը անցկացրեց հարցազրույցներ և իրականացրեց հետազոտություն, և յուրաքանչյուր փուլին հետո մանրամասն հաշվետվություն ներկայացվեց ինչպես ՀԿԽԸ-ին, այնպես էլ Բնակարանային հարցերով կոնսորցիումին։ Այսպիսով, սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած բնակարանային կոնսորցիումի ընթացքում ADWISE-ը ներկայացրեց հետազոտության 2-րդ փուլի արդյունքները։ Բավականին մեծ քննարկումներից հետո, Կոնսորցիումի արձագանքը հավաքվեց հետազոտուղների կողմից, որը հաշվի կառնվի վերջնական՝ երրորդ փուլի հետազոտության ժամանակ, ինչպես նաև մոդելների և փաստաթուղթի վերջնական մշակման փուլում, ինչը նախատեսված է վերջնականացնել 2020թ-ի դեկտեմբերին։

                               


ԻՐԻՍ ծրագիրը շնորհակալություն է հանձնում Բնակարանային հարցերով կանսորցումի անդամ կառույցներին և նրանց ներկայացուցիչներին՝ կոնսորցիումի աշխատանքներում իրենց ներգրավվածության և կոնսորցիումի նպատակներին նվիրման համար։ Ակնհայտ է, որ էս տեսակ համագործակցությունը շատ կարևոր է ԻՐԻՍ ծրագրի գործողություններում առաջընթաց գրանցելու, ինչպես նաև սիրիահայերի կյանքը Հայաստանում բարելավելու համար։

  • Փսքր դրամաշնորհների 2-րդ փուլի հաղթողները արդեն հայտնի են Փսքր դրամաշնորհների 2-րդ փուլի հաղթողները արդեն հայտնի են
    2021թ-ի փետրվարի 13-ին ԻՐԻՍ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երիտասարդ առաջնորդների հետ, որի ընթացքում ներկայացվեցին այն հաջողակ ծրագրերը, որոնք կստանան ֆինանսավորում
    13 փետրվար 2021
  • Ժամանցային էքսկուրսիա մեծահասակների համար Ժամանցային էքսկուրսիա մեծահասակների համար
    «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակներում հանրակացարանաբնակ միայնակ տարեցների համար կազմակերպեցին մեկօրյա էքսկուրսիա դեպի 13-րդ դարի հայկական վանական համալիրներ՝ Սաղմոսավանք և Օհանավանք։
    27 սեպտեմբեր 2020
  • Գաղափարից դեպի կայուն ծրագիր Գաղափարից դեպի կայուն ծրագիր
    15-30 տարեկան 30 սիրիահայ և տեղացի երիտասարդներ մասնակցեցին Երիտասարդների կարողությունների զարգացման Ամառային նորարարական ճամբարների, որը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող (ԻՐԻՍ ծրագրի շրջանակներում
    3 սեպտեմբեր 2020
  • ԻՐԻՍ աշխատանքային պրակտիկայի առաջին հաջողության պատմությունը ԻՐԻՍ աշխատանքային պրակտիկայի առաջին հաջողության պատմությունը
    Տիկին Մարի Յուսուֆը ԵՄ ԻՐԻՍ ծրագրի աշխատանքային պրակտիկա բաղադրիչի առաջին շահառուներրից մեկն է։ Նա ունի երեք երեխա, որոնցից ամենամեծը շուտով կդառնա 18 տարեկան և կսկսի իր ուսուցումը Հայ առաքելական եկեղեցու Գևորգյան ճեմարանում, մինչ դեռ ամենափոքրը 6 տարեկան է։ Մարիի ընտանիքումը, որը առաջինն էր Հայաստան արտագաղթող փախստակնների շարքում, իրենից բացի չկա այլ աշխատող։ Իր բոլոր բարեկամները գաղթել էն ԵՄ և ԱՄՆ, սակայն Մարին իր ամուսնու հետ որոշեց փախնել Հայաստան․ սկզբնական շրջանում նրանք գնացին Լիբանան, սակայն, այնտեղ հանդիպելով խտրականության, որոշեցին գաղթել Հայաստան։ Հայաստանում նրանք փորձեցին բացել իրենց բիզնեսը, սակայն շուկայի փոքր լինելու պատճառով՝ չհաջողեցին։
    14 ապրիլ 2020