Փսքր դրամաշնորհների 2-րդ փուլի հաղթողները արդեն հայտնի են
2021թ-ի փետրվարի 13-ին ԻՐԻՍ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում երիտասարդ առաջնորդների հետ, ովքեր մասնակցել էին Երիտասարդների նորարարական ճամբարներին դեռևս 2020թ-ի օգոստոսին և ներկայացրել էին իրենց ծրագրերի առաջարկները երիտասարդների հզորացման, սիրիահայերի ինտեգրման, համայնքային կյանքում ակտիվ մասնակցության ոլորտներում։
Փոքր դրամաշնորհների համար ներկայացված ծրագրային առաջարկների գնահատումը, և ընտրող հանձնաժաղովի հանդիպումները տեղի էին ունեցել 2020թ-ի դեկտմբեր և 2021թ-ի հունվարի ամիսների ընթացքում՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության համակարգման ներքո․ միջոցառման ընթացքում ընտրող հանձաժողովի արդյունքերը ներկայացվեցին երիտասարդ առաջնորդներին, համաձայն որի ներկայացված 26 ծրագրերին 23-ն էին ընտրվել ֆինանսավորվելու համար։
Միջոցառման ընթացքում Դիանա ՄԱՐԳԱՐՅԱՆԸ (Ծրագրի պատասխանատու կրթության ոլորտում) հայտարարեց ընտրող հանձնաժողովի արդյունքները, նա նաև ներկայացրեց թե ինչ է իրականացվել Երիտասարադական նորարական ճամբարներից հետո մինչև ծրագրերի ընտրության փուլը․ համառոտ նշեց նաև այն անհատական մենթորինգի և օժանդակության մասին, որ ստացել են յուրաքանյուր երիտդասարդ առաջնորդ իրենց ծրագրերի նախապատրաստման փուլում։ Նա մասնակիցներն ներկայացրեց նաև ծրագրերի հետագա իրականացման համար անհրաժեշտ տեղնիկական և տեսանելիության հետ կապված պահանջները։
Հարավային կովկասում Ավստրիական Կարմիր խաչի ներկայացուցիչ Միախայել ԳՐԱԲՆԵՐԸ և Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից ԻՐԻՍ ծրագրի համակարգող Կատարինա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նոււյնպես ներկա էին հանդիպմանը, ովքեր ողջունեցին երիտասարդներին, շնորհակալույթուն հայտնեցին ներկայացրած նախաձեռնությունների համար և հաջողություն մաղթեցին դրանց ապագա իրականացման համար։
-
Ժամանցային էքսկուրսիա մեծահասակների համար«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակներում հանրակացարանաբնակ միայնակ տարեցների համար կազմակերպեցին մեկօրյա էքսկուրսիա դեպի 13-րդ դարի հայկական վանական համալիրներ՝ Սաղմոսավանք և Օհանավանք։27 սեպտեմբեր 2020
-
Բնակարանային հարցերով կոնսորցիումի դերը2020թ-ի սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ Բնակարանային հարցերով կոնսորցիումի 6-րդ հանդիպումը, որի ընթացքում կոնսորցիումի անդամները միմյանց ներկայացրեցին իրականացվող ծրագրերի մասին՝ բնակարանային գործողությոններ, նոր ծրագրեր և հնարավորություններ և այլն։15 սեպտեմբեր 2020
-
Գաղափարից դեպի կայուն ծրագիր15-30 տարեկան 30 սիրիահայ և տեղացի երիտասարդներ մասնակցեցին Երիտասարդների կարողությունների զարգացման Ամառային նորարարական ճամբարների, որը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող (ԻՐԻՍ ծրագրի շրջանակներում3 սեպտեմբեր 2020
-
ԻՐԻՍ աշխատանքային պրակտիկայի առաջին հաջողության պատմությունըՏիկին Մարի Յուսուֆը ԵՄ ԻՐԻՍ ծրագրի աշխատանքային պրակտիկա բաղադրիչի առաջին շահառուներրից մեկն է։ Նա ունի երեք երեխա, որոնցից ամենամեծը շուտով կդառնա 18 տարեկան և կսկսի իր ուսուցումը Հայ առաքելական եկեղեցու Գևորգյան ճեմարանում, մինչ դեռ ամենափոքրը 6 տարեկան է։ Մարիի ընտանիքումը, որը առաջինն էր Հայաստան արտագաղթող փախստակնների շարքում, իրենից բացի չկա այլ աշխատող։ Իր բոլոր բարեկամները գաղթել էն ԵՄ և ԱՄՆ, սակայն Մարին իր ամուսնու հետ որոշեց փախնել Հայաստան․ սկզբնական շրջանում նրանք գնացին Լիբանան, սակայն, այնտեղ հանդիպելով խտրականության, որոշեցին գաղթել Հայաստան։ Հայաստանում նրանք փորձեցին բացել իրենց բիզնեսը, սակայն շուկայի փոքր լինելու պատճառով՝ չհաջողեցին։14 ապրիլ 2020