Բիզնես Պլանների Ներկայացում՝ ՍՊԱՐԿ Ծրագիր (հետաձգված մասնակիցներ)
2020թ-ի սեպտեմբերի 23-ին տեղի կունենա ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի Սպարկ ծրագրի այն մասնակիցների բիզնես պլանների ներկայացման միջոցառումը, որոնք հետաձգվել էին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համավարակի պատճառով։ Սա երկրորդ անգամ է, որ վերջիններս ներկայացնում են իրենց բիզնես գաղափարները ժյուրիին, որը կազմված է Հայկական Կարմիր Խաչի ընկերության/Ավստրական Կարմիր խաչի, Հայկական կարիտասի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և ԻՐԻՍ Բիզնես ինկուբատորի, ինչպես նաև արդյունաբերության համապատասխան ոլորտի ներկայացուցիրներից։
Առաջին անգամ վերջիններս ներկայացրել էին իրենց բիզնես գաղափաները փետրվար ամսին, երբ ժյուրիի կողմից 70 մասնակիցներ իրենց բիզնես գաղափարներով ընտրվեցին և հրավիրվեցին մասնակցելու ԻՐԻՍ ակադեմիային։ Ակադեմիայի ընթացքում փորձագետների օգնությամբ վերջիններս մշակեցին իրենց բիզնես պլանները և ներկայումս ներկայացնելու են հենց բիզնես պլանները։
Այժմ մասնակիցներին կտրվի 15 րոպե ներկայացնելու, քննարկելու և մանրամասնելու իրենց բիզնես պլանները, որին կհաջորդի հարցու պատասխան՝ հնարավորություն ընձեռելով ժյուրիի անդամներին հասկանալու, թե որքանով են մասնակիցները ճիշտ ընկալում իրենց բիզնես պլանները։
Հաղթող ճանաչված լավագույն բիզնես պլանների իրականացման համար կտրամադրվեն ֆինանսական և/կամ տեխնիկական աջակացություն։
Միջոցառմանն իրենց բիզնես պլանները կներկայացնեն 8 մասնակիցներ։