ԻՐԻՍ Ծրագրի պաշտոնական բացման արարողություն
2018թ-ի հուլիսի 18-ին Երևանի Դաբլ թրի բայ Հիլթոն հյուրանոցում տեղի կունենա ԻՐԻՍ ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը որղջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Սփյուռքի նախարարը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակուղյան ղեկավար, դեսպան Պիոտր Անտոնի Սվիտալսկին, Ավստրական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ տիկին Նոռա Ալանակյանը, Ավստրիական Կարմիր խաչի միջազգային համագործակցության և գործառնությունների բաժնի ղեկավար պարոն Ոլտեր Հայեկը, ինչպես նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար տիկին Աննա Եղիազարյանը։
Միջոցառման ընթացքում ԻՐԻՍ ծրագրի ընդհանուր ղեկավար պարոն Միխայել Գրաբները կներկայացնի ծրագիրը, իսկ ծրագրի համաիրականացնող կառույցների ներկայացուցիչները կներկայացնեն ծրագրի իրենց հատվածների մանրամասները։
Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում (ԻՐԻՍ) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ Տարածաշրջանային Թրասթ Ֆոնդի՝ ԵՄ Մադադ ֆոնդի միջոցով, Ասվտրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից։ Ծրագիրը իրականացվում է Ավստրիական Կարմիր խաչի կողմից իրականացվող կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հայական կարիտաս Բարեսիրական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկեւորթյունը, Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն ՀԿ-ն և ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ն։