ՍԻՐԻՀԱՅԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՑԻՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Ժամանցային էքսկուրսիա մեծահասակների համար

27 սեպտեմբեր 2020
Տարեց մարդկանց հանդեպ հոգատար վերաբերմունքը ստեղծում է երկկողմանի վստահություն։ Սա Հայական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կամավորների կարգախոսն է, ովքեր 2020թ-ի սեպտեմբերի 27-ին «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակներում հանրակացարանաբնակ միայնակ տարեցների համար կազմակերպեցին մեկօրյա էքսկուրսիա դեպի 13-րդ դարի հայկական վանական համալիրներ՝ Սաղմոսավանք և Օհանավանք։
Ժամանցային էքսկուրսիա մեծահասակների համար
Խմբակային նկար էքսկուրսիայի ժամանակ
«Տարեց մարդկանց հանդեպ հոգատար վերաբերմունքը ստեղծում է երկկողմանի վստահություն» - ՀԿԽԸ կամավորներ

ԻՐԻՍ ծրագրի շրջանակներում ՀԿԽԸ-ն կազմակերպում և իրականացնում է տնտեսական, սոցիալական, սոցիալ-հոգեբանական աջակցության և կրթական գոևծողություններ թիրախավորելով ամենատարբեր խմբերին՝ ուղղված ծերերի, սիրիահայերի, տեղահանված անձանց և տեղացիների ամբողջական սոցիալական ներառմանը և ինտեգրմանը։ Այդ գործողություններից հանդիսանում նաև այն, որ ՀԿԽԸ-ի 20 կամավորներ պարբերաբար այցելում են 200 խոցելի տարեցների և նրանց ովքեր ունեն խրոնիկական հիվանդություններ կամ մտավոր սահմանափակ կարողություններ սոցիալ հոգեբանական աջակցություն տրամադրելու համար, ինչպես նաև օգնելու տան ամենօրյա աշխատանքները իրականացնել։ Վերջիններիս համար կամավորները կազմակերպում են նաև սոցիալական և մշակութային միջոցառումներ։ Ավելին եռամսյակը մեկ անգամ սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ են տրամադրվում շահառուներին։ Քովիդ – 19 համավարակով պայմանավորված կամավորները չէին այցելում իրենց տարեց ընկերներին՝ հասկանալով, որ վերջիններրիս հանդիսանում եմ համավարակի ամենախոցելի թիրախը․ ուստի կամավորները որոշեցին կապը պահպանել տարեցների հետ հեռախոսների միջոցով՝ հաճախակի իրականացնելով տեսազանգեր և հեռազանգեր, դրանով իսկ տեղեկանալով նաև վերջիններիս առողջական իրավիճակի մասին։

Լուսինե Ավետիսյանը, ով հանդիսանում է ՀԿԽԸ կամավոր ավելի քան 6 տարի, ներկայումս ղեկավարում է այն կամավորների թիմը, ովքեր իրականացնում են այցելություններ տարեց մարդկանց։ - Այս ծրագիրը ինձ օգնեց էլ ավելի լավ հասկանալ տարեցներին, նրանց ովքեր միայնակ են, չունեն հարազատներ իրենց կողքին կամ ունեն ֆիզիկական սահմանափակումներ, — մեզ հետ կիսվեց Լուսինեն՝ հավելելով, — տարեցները ում ես այցելոււմ են շատ իմաստուն են, ես իրենցից շատ բան եմ սովորում, երբ վերջիններս ինձ հետ կիսվում են իրենց փորձով… և եկավ մի պահ, ու ես հասկացա, որ իրենք ուզում են, որ ինձ համար տեսանելի լինի այն, որ իրենց շատ է դուր գալիս այն ինչ մենք անում ենք։

Volunteers


Հաշվի առնելով այն, որ կորոնավիրուոսով պայմանավորված իրավիճակը կայունացել էր սեպտեմբեր ամսին՝ կամավորները որոշեցին կազմակերպել հաճելի բացօթյա միջոցառում։ Այս էքսկուրսիան հանդիսանում էր այն սոցիալական միջոցառումներից (այցելություններ թատրոններ, թանգարաններ և այլն) մեկը, որ կազմակերպում են կամավորները՝ նպատակ ունենալով թոթափել տարեցների միայնությունը և նպաստելու նրանց սոցիալիզացմանը։ Բացի դա, սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ են բաժանում տարեցներին և օգնում վերջիններիս տնային առօրյա աշխատանքներում, գնումներ կատարելիս և ապահովում նրանց հասանելիությունը այն բժշկական ծառայություններին, որոնք մատուցվում են անվճար պետության կողմից։

 

80 ամյա Նուշիկ Մուշեղյանը հաճախ է հիշում այն հին ու բարի ժամանակները, երբ վերջինս կամավոր էր և աշխատում էր որպես հաշվապահ Առաքելություն Հայաստան ՀԿ-ում։ - Այժմ, երբ ես արդեն իմ ոսկե տարիքում եմ, ես շնորհակալ եմ այս երիտասարդներին, ովքեր շարունակում են իրականացնել կամավորական աշխատանքներ, ինչպես ժամանակին ես էի անում, և օգնում են ծեր մարդկանց, ինչպիսին եմ հիմա ես, - նշում է Նուշիկ տատիկը։ Տիկին Նուշիկը իրապես բարի կին է, ով ապրում է միայնակ հանրակացարանում։ Նա հանդիսանում է 200 շահառուներից մեկը։ - Ես միայնակ էի, երբ իմ ամուսինը և միակ տղաս մահացան, ես մեկուսացած էի ինձ զգում և չէի տեսնում լույս թունելի վերջում, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ այս երիտասարդ կամավորները առաջին անգամ այցելեցին ինձ։ Մենք դարձանք լավ ընկերներ, և հիմա ես անհամբեր սպասում եմ նրանց հերթական այցելությանը, որ թեյ և քաղցրավենիք հյուրասիրեմ, - հավելում էր տիկին Նուշիկը։

Սաթենիկ Ադամյանը արդեն 3 տարի, ինչ հանդիսանում է ՀԿԽԸ կամավոր։ Նա մի քանի տարի առաջ հանդիպեց Լուսինեին, ով էլ ազդեց իև որոշման վրա՝ դառնալու ՀԿԽԸ կամավոր և միանալու տարեցներին այցելող կամավորների թիմին: - Յուրաքանչյուր այցելության ժամանակ ես տեսնում եմ ժպիտ իրենց աչքերում և ջերմ ընդունելություն և գիտեմ, որ ես փոփոխություններ եմ բերում, - ասում է Սաթինիկը՝ հավելելով, - դա թույլ տվեց ճանաչելու ինձ՝ որպես անհատի, և ինչպես վերաբերվեմ ուրիշներին իմ շրջապատում, ես հաճույք եմ ստանում լինելով կամավոր։

                                        


Իր բազմաբնույթ գործողությունների միջոցով ԻՐԻՍ ծրագիրը նպատակ ունի հասնելու բոլոր այն խոցելի մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ գտնվում են ծրագրի խնդիրների համատեքստում, և այս ծեր մարդիկ հանդիսանում են ԻՐԻՍ ծրագրի կարևոր թիրախներից մեկը։

ԷՔՍԿՈՒՐՍԻԱՅԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

  • Փսքր դրամաշնորհների 2-րդ փուլի հաղթողները արդեն հայտնի են Փսքր դրամաշնորհների 2-րդ փուլի հաղթողները արդեն հայտնի են
    2021թ-ի փետրվարի 13-ին ԻՐԻՍ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երիտասարդ առաջնորդների հետ, որի ընթացքում ներկայացվեցին այն հաջողակ ծրագրերը, որոնք կստանան ֆինանսավորում
    13 փետրվար 2021
  • Բնակարանային հարցերով կոնսորցիումի դերը Բնակարանային հարցերով կոնսորցիումի դերը
    2020թ-ի սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ Բնակարանային հարցերով կոնսորցիումի 6-րդ հանդիպումը, որի ընթացքում կոնսորցիումի անդամները միմյանց ներկայացրեցին իրականացվող ծրագրերի մասին՝ բնակարանային գործողությոններ, նոր ծրագրեր և հնարավորություններ և այլն։
    15 սեպտեմբեր 2020
  • Գաղափարից դեպի կայուն ծրագիր Գաղափարից դեպի կայուն ծրագիր
    15-30 տարեկան 30 սիրիահայ և տեղացի երիտասարդներ մասնակցեցին Երիտասարդների կարողությունների զարգացման Ամառային նորարարական ճամբարների, որը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող (ԻՐԻՍ ծրագրի շրջանակներում
    3 սեպտեմբեր 2020
  • ԻՐԻՍ աշխատանքային պրակտիկայի առաջին հաջողության պատմությունը ԻՐԻՍ աշխատանքային պրակտիկայի առաջին հաջողության պատմությունը
    Տիկին Մարի Յուսուֆը ԵՄ ԻՐԻՍ ծրագրի աշխատանքային պրակտիկա բաղադրիչի առաջին շահառուներրից մեկն է։ Նա ունի երեք երեխա, որոնցից ամենամեծը շուտով կդառնա 18 տարեկան և կսկսի իր ուսուցումը Հայ առաքելական եկեղեցու Գևորգյան ճեմարանում, մինչ դեռ ամենափոքրը 6 տարեկան է։ Մարիի ընտանիքումը, որը առաջինն էր Հայաստան արտագաղթող փախստակնների շարքում, իրենից բացի չկա այլ աշխատող։ Իր բոլոր բարեկամները գաղթել էն ԵՄ և ԱՄՆ, սակայն Մարին իր ամուսնու հետ որոշեց փախնել Հայաստան․ սկզբնական շրջանում նրանք գնացին Լիբանան, սակայն, այնտեղ հանդիպելով խտրականության, որոշեցին գաղթել Հայաստան։ Հայաստանում նրանք փորձեցին բացել իրենց բիզնեսը, սակայն շուկայի փոքր լինելու պատճառով՝ չհաջողեցին։
    14 ապրիլ 2020